ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Նրա իշխանավարման ամեն ժամով են պայմանավորված մեր բոլոր պարտությունները

Նրա իշխանավարման ամեն ժամով են պայմանավորված մեր բոլոր պարտությունները
21.03.2025 | 14:11

Քանի Պարտությունը նստած է հայոց գահին, մենք պարտվելու ենք:

Բոլոր ոլորտներն է թուլացրել՝ տարածելով իր կերպարանքով կադրեր, տգիտություն, անհայրենիքություն, հպատակություն և նենգադավ խաղեր:

Նրա իշխանավարման ամեն ժամով են պայմանավորված մեր բոլոր պարտությունները, ամեն րոպեով: Բոլորին է նվաստացնում, դարձնում իր պես անպատիվ ու իր պես ճղճիմ՝ իր վախերն ու նենգադավ խաղերը մտցնելով բոլորի ուղեղները, աշխատասենյակները, բոլորի տներն ու ընտանիքները:

Սոդոմ-Գոմոր ենք դարձել:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 4143

Մեկնաբանություններ